Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրկին հարձակողական գործողություններ են ձեռնարկել հյուսիսային եւ հարավային ուղղություններով: Այս մասին հոկտեմբերի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ամենադաժան մարտերը տեղի են ունեցել հարավային ուղղությամբ, որի ընթացքում մեր զորքերը կարողացել են կասեցնել թշնամու մի քանի գրոհներ եւ նրանց հետ մղել իրենց ելման գծեր: Այս պահին իրավիճակը լարված է: Մարտական գործողությունները շարունակվում են, բայց ոչ նույն ինտենսիվությամբ, որը լինում է ցերեկը»,- նշեց նա: