Ամերիկացի օրենսդիր Գրեյս Նապոլիտանը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահին Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ուղարկել:

 «Դեպի առաջ ուղին ազատության ուղին է, ուստի այսօր ես ԱՄՆ-ի կողմից Արցախի Հանրապետության անկախության պաշտոնապես ճանաչման կոչ եմ անում»,- գրել է կոնգրեսականն իր Twitter-ում։

Նա նշել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: