Բելգիայի գիտական, քաղաքական, իրավական եւ մշակութային շրջանակների ներկայացուցիչները Բրյուսելին եւ Եվրոպային կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի հետ կապված:

«2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի հայտարարած քաղաքական եւ ռազմական աջակցությամբ, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) վրա: Հարձակումներ են տեղի ունեցել նաեւ ՀՀ տարածքի վրա: Թուրքիայի կառավարությունը ջիհադիստներ է ուղարկել է Ադրբեջան, որոնք մասնակցում են հայերի դեմ այս հարձակումներին: Բոլոր հիմքերը կան վախենալու մարդու իրավունքների զանգվածային խախտումներից, ներառյալ խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները:

Մենք կոչ ենք անում Բելգիային եւ Եվրոպային անհապաղ գործել այս դրամատիկ հակամարտության պայմաններում:

● Կոչ ենք անում Բելգիային եւ Եվրամիությանը հստակ դատապարտել այս հարձակումը:

● Պատժամիջոցներ սահմանել ԵՄ անդամության թեկնածու եւ ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի դեմ` ագրեսիային նրա մասնակցության համար:

● Կոչ ենք անում Բելգիային, Եվրամիությանը եւ իրավապաշտպան կազմակերպություններին դատապարտել արգելված հրթիռների օգտագործումը եւ հարձակումները քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա (օր.՝ LORA հրթիռները):

● Կոչ ենք անում ՆԱՏՕ-ին, որի անդամն է Թուրքիան, արգելել նրան մասնակցել Հայաստանի դեմ հարձակումներին՝ նրա անդամությունը դադարեցնելու ցանկացած սպառնալիքի ներքո:

● Վերջապես, մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ դադարեցնել բռնությունը եւ վերականգնել խաղաղ երկխոսության պայմանները՝ առաջնահերթ ուշադրության արժանացնելով մարդկանց»,  ասված է կոչում, որը ստորագրել են ավելի քան 30 գործիչներ: