Այսօր ես միացել եմ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի իմ գործընկերներին, որպեսզի նամակ հղենք Mercury ընկերությանը՝ պահանջելով, որպեսզի նա հրաժարվի Թուրքիայից որպես հաճախորդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լոս Անջելեսի քղաքային խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսը:

«Մենք չենք կարող թույլ տալ Թուրքիայի ցեղասպան հռետորաբանության շարունակությունը, Հայոց ցեղասպանության ժխտումը եւ ներկա ռազմական հանցագործությունների ժխտումը:

Մեր կոլեկտիվ պատասխանատվությունն է ասել՝ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ: Բավական են անմեղ խաղաղ բնակիչների անիմաստ սպանությունները: Բավական են գազանությունները, որոնք այսօր կատարվում են Արցախում: Մենք գործ չենք ունենա որեւէ ընկերության հետ, որն աջակցում է կամ աջակցել է Ցեղասպանության ժխտմանը»,-ընդգծել է նա՝ հրապարակելով նամակի տեքստն ուղղված Mercury ընկերության ղեկավար Կիրիլ Գոնչարենկոյին:

Նամակին միացել է քաղաքային խորհրդի շուրջ 15 անդամ: