Ամենատարածված կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքը չորեքշաբթի աճում է միջինում 4 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները:

Ըստ CoinMarketCap պորտալի, որը միջին գինը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների տվյալների հիման վրա, բիթքոինը թանկացել է 4.52 տոկոսով` կազմելով 12.268 դոլար: Binance բորսայում բիթքոինը թանկացել է 3.98 տոկոսով եւ հասել 12259 ԱՄՆ դոլարի:

Բիթքոինին բաժին է ընկնում շուկայի մոտ 60.7 տոկոսը: