Վրաստանի արեւմուտքում՝ Զուգդիդի քաղաքում, Գամսախուրդիա փողոցում Վրաստանի բանկի մասնաճյուղերից մեկում զինված տղամարդը պատանդներ է վերցրել, հաղորդում է վրացական «Առաջին ալիքը»:

Ըստ տեղեկությունների՝ հանցագործը զինված է եղել ինքնաձիգով եւ նռնակով:

Պատանդ են վերցվել բանկի աշխատողներն ու հաճախորդները:

Հայտնի չէ, թե ինչ պահանջներ է նա ներկայացրել: Տեղում աշխատում են ոստիկաններն ու հատուկ նշանակության ջոկատները: