Անհրաժեշտ է հարկային արտոնություններ սահմանել պետության օգտին գնվող ապրանքների համար: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Ռազմական դրության ընթացքում հարկային արտոնությունների սահմանման մասին» օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Ֆինանսների նախարարությունը մասնավորապես առաջարկում է, որ ընկերությունները կամ մասնավոր անձինք, որոնք ապրանքներ են ձեռք բերում պետության օգտին փոխանցելու համար, ազատվեն ոչ միայն մաքսատուրքերից, այլ նաեւ ԱԱՀ-ից եւ բնապահպանական հարկից, սակայն եթե դրանք կոնկրետ ապրանքի համար սահմանված են։

Հանրապետություն ապրանքներ ներմուծելու եւ սահմանին դրանք ձեւակերպելու համար, ներմուծողը կարող է ընտրել «Հրաժարում պետության օգտին» ռեժիմը, որի դեպքում ապրանքն անմիջապես ազատվելու է ցանկացած հարկից եւ տուրքից։ Դրանից բացի, օրինագիծն ուժի մեջ է մտնելու հետին թվով (ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ով)։ Այդուհանդերձ, մինչ այդ երկիր ներմուծված եւ ավելի ուշ պետությանը փոխանցված ապրանքներից հարկերն, այնուամենայնիվ, կպահվեն։

Հետագայում կառավարությունը կհաստատի ապրանքների ցանկը, որոնք անհրաժեշտ են պետությանը, որոնք կընդունվեն որպես նվիրատվություն։

Ապրանքներն ընդունում են 3 գերատեսչություններ՝ Պաշտպանության նախարարությունը, Առողջապահության նախարարությունը եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։