Եթե ճիշտ եմ հասկանում, հեղափոխությունը վերջացել է, հիմա պատերազմ է, բայց տպավորությունն այն է, որ հեղափոխությունը շարունակվում է, հիմա էլ փողոց փակողները պետք է պարտիզանական ջոկատներ կազմավորեն...: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա գրել է. «Ժամանակակից պատերազմները նման եղանակով չեն վարվում:

Իրականում վիճակը ծանր է, բայց ոչ անելանելի, որքանով մենք ենք փակուղային վիճակում, այդքանով էլ թշնամին: Անգամ ավելին, որքան պատերազմը շարունակվում է, այնքան Ադրբեջանի քաղաքական (ներքին, ու հատկապես՝ արտաքին) վիճակը ծանրանում է, ծանրանում է նաև Ալիևի կլանի վիճակը: Կլանի միակ հույսը բլից Կրիգն էր, որը չի հաջողվել, սակայն առաջընթաց ունեն, որը չեն կարողանում վերածել քաղաքական արդյունքի, իսկ դա կլանի համար գոյության խնդիր է, դրա համար չեն կարողանում կանգ առնել, սակայն շարունակությունն էլ արդեն անհեռատեսական է:

Որքան երկար է այս վիճակը շարունակվում, այնքանով ավելի ակնհայտ է դառնում, որ այս ամենը վերջանալու է Արցախի ճանաչմամբ ու այդ մտքին շատերն են գալիս՝ ոչ միայն Հայաստանում: Այդ գաղափարն արտաքին աշխարհում լեգիտիմանում է:

Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ: Փոխել է պետք մարտավարությունը, նաև չի խանգարի քաղաքական ու ռազմական ռազմավարության մասին մտածել, որն ակնհայտորեն գոյություն չունի:

Այս պատերազմի գուցե ամենավճռական դերը հասարակությունների պահվածքն է, հոգեբանական առումով ով ավելի կայուն կգտնվի: Վստահ եմ, որ դա մենք ենք լինելու:

Ինչ վերաբերվում է վարչապետի կոչին, հույս ունեմ, որ նպատակը նշածս վերջին խնդրի լուծմանն էր վերաբերվում, ոչ ավելիին»:

Եթե ճիշտ եմ հասկանում, հեղափոխությունը վերջացել է, հիմա պատերազմ է, բայց տպավորությունն այն է, որ հեղափոխությունը...

Опубликовано Stepan Danielyan Среда, 21 октября 2020 г.