Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ փորձում է հակամարտությանը կրոնական բնույթ տալ: Այս մասին հոկտեմբերի 21-ի երեկոյան կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով ադրբեջանցիների նկարահանած բեմադրված տեսանյութի մասին հարցին: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են հայերը իբր խոզերին քշել մզկիթ: Տեսանյութի հրապարակումը հստակ նպատակ է հետապնդում՝ «արդարացնել» Շուշիի քրիստոնեական սրբավայր Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծումը:

«Սա հակամարտությանը կրոնական բնույթ տալու, ինչպես նաեւ խնդիրը ցավոտ գլխից առողջ տեղափոխելու առաջին փորձը չէ: Համապատասխան հայտարարությունները արվել են Իլհամ Ալիեւի մակարդակով: Դրանում զարմանալի ոչինչ չկա»,- ասաց Հովհաննիսյանը: