Ավարտվել է Վրաստանի բանկի Զուգդիդի քաղաքի մասնաճյուղից պատանդներին ազատելու հատուկ գործողությունը: Հարձակվողը հանձնվել է ոստիկանությանը, հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը:

Այսօր կեսօրին զինված տղամարդը նշված բանկում 19 պատանդ էր վերցրել: Լրատվամիջոցները հայտնում են, որ նա գումար էր պահանջում, ինչպես նաեւ՝ անվտանգ ելք շենքից:

ՆԳՆ-ն հետաքննում է միջադեպը՝ «թալան», «հրազենի ապօրինի ձեռքբերում, պահում եւ կրում» եւ «պատանդ վերցնել» հոդվածներով: