Մենք սկսում ենք «50PLUS» նոր շարժում, որը թույլ կտա Հայաստանի եւ սփյուռքի միջեւ փոխգործակցությունը տեղափոխել ավելի բարձր մակարդակի եւ ապահովել դրամական միջոցների անընդհատ հոսքեր: Այս մասին հոկտեմբերի 21-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նա հստակեցրեց, որ հայրենակիցները կկարողանան միջոցներ ուղարկել ոչ միայն միանվագ օգնության տեսքով, այլ դա անել ամեն ամիս:

«Եթե, օրինակ, 1 միլիոն մեր հայրենակիցներ ամսական 50 դոլար ուղարկեն հիմնադրամին, ապա հնարավոր կլինի ամսական հավաքել 50 միլիոն դոլար եւ տարեկան 600 միլիոն դոլար»,- հավելեց գործադիր տնօրենը: