ԱՄՆ Կոլորադո նահանգի Լուիսվիլ քաղաքում ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիայի առջև՝ պահանջելով չեղարկել ռազմական պայմանագրերը Թուրքիայի հետ:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ակցիայի մասնակիցները ՀՀ և Արցախի դրոշներով են, Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները դատապարտող պաստառներով:

Մասնավորապես, պաստառների վրա գրված է. «Հայաստանն ուզում է աշխարհն առանց պատերազմի, Թուրքիան ուզում է աշխարհն առանց Հայաստանի», «Դարդարեցրեք ռմբահարել տներն ու եկեղեցիները»:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կային նաեւ պարանների վրա կախված «արյունոտ» շորեր, որը խորհրդանշում է Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ռազմական հանցագործությունները: