Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրությանն ու երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն  ուղերձ հղելուց հետո հակառակորդի զինյալները ոչնչացվել են։

Զինուժ մեդիայի հրապարակված տեսանյութում բացահայտվում է նաեւ  հակառակորդի կեղծիքները։ Օրինակ, հակառակորդի տեսանյութերում գերակշռում են ֆոտոշոփերը։ Այդպիսի մի տեսանյութ է հրապարակվել, թե նրանց զինվորները գտնվում են Արցախի ինչ-որ բնակավայրում, որտեղ տեղակայված է նրանց դրոշը, բայց չգիտես ինչո՞ւ քամուց դրոշը ծածանվում է,  մինչդեռ ծառերի տերեւներն անշարժ են։