Հինգշաբթի ամենահայտնի կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքն աճել է ավելի քան 4 տոկոսով` փոքր-ինչ դանդաղեցնելով աճի տեմպը 2019 թվականի հուլիսի 10-ից ի վեր առաջին անգամ, երբ գիշերն աճուրդների ընթացքում հասել էին 13 հազար դոլարի մակարդակին, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է Prime-ը:

Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների տվյալների հիման վրա, բիթքոինի արժեքը թանկացել է 4.69 տոկոսով` կազմելով 12 804 դոլար: Binance բորսայում բիթքոինը թանկացել է 4.49 տոկոսով եւ հասել 12.784 ԱՄՆ դոլարի: Բիթքոինին բաժին է ընկնում շուկայի մոտ 61.1 տոկոսը:

Ավելի վաղ աճուրդների ընթացքում կրիպտոարժույթի արժեքը հասել էր 13.217 դոլարի մակարդակի` առաջին անգամ 2019-ի հուլիսի 10-ից հատելով 13.000-ի նշագիծը: