ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականների հետ մի քանի անգամ քննարկել է ընտրություններից հետո ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյին եւ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին աշխատանքից ազատելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների հայտարարությունները:

Պատճառների շարքում պարբերականը նշում է Թրամփի հիասթափությունն առ այն, որ ՀԴԲ-ն «պատշաճ աջակցություն չի ցուցաբերել իր նախագահական քարոզարշավին»:

Բացի այդ, Ամերիկայի ղեկավարը դժգոհ է Ռեյ եւ Բարի գործողություններից Բայդենի եւ նրա որդու` Հանթերի նկատմամբ:

Ավելի վաղ NBC-ն հայտնել էր, որ Թրամփը մտածում է Էսփերին Պենտագոնի ղեկավարի պաշտոնից հեռացնելու մասին: