Հինգշաբթի առավոտյան ոսկու գինն ընկնում է դոլարի ամրապնդման ֆոնին, վկայում են աճուրդի տվյալները: Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում ընկել է 0.66 տոկոսով կամ 12.75 դոլարով` մինչեւ 1916.75 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.25 տոկոսով եւ կազմել 24.92 դոլար մեկ ունցիայի դիմաց, հաղորդում է Prime-ը:

Հինգշաբթի օրը ոսկու գինն ակնում է եռօրյա աճից հետո: Բացի այդ, ոսկու գնի վրա ճնշումը գործադրել ամերիկյան արժույթի ամրապնդումը: Այս դեպքում մետաղն ավելի թանկ է դառնում այլ արտարժույթ պահողների համար:

Դոլարի աճին նպաստում էր ԱՄՆ տնտեսության խթանման միջոցառումների փաթեթի շուրջ բանակցությունների հետ կապված անորոշությունը: Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էին, որ մոտ են ԱՄՆ տնտեսության խթանման փաթեթի շուրջ համաձայնության գալուն եւ կշարունակեն բանակցությունները չորեքշաբթի օրը: Ընդ որում, մինչեւ նախագահական ընտրություններն ամերիկյան տնտեսությանն օժանդակության փաթեթի ընդունման հետ կապված ներդրողների հույսերը սկսում են կրկին մարել:

Միեւնույն ժամանակ, Reuters գործակալությունը մեջբերում է իր հետազոտության արդյունքները, ըստ որի` 2021 թվականին ոսկու գինը կարող է «նոր բարձունքների հասնել»` չնայած այն հանգամանքին, որ մետաղի գինը վերջերս չի գերազանցել 2000 դոլարը: