Արցախի ՊԲ-ն առաջնագծից սահմանի պաշտպանների մասին տեսանյութ է հրապարակել։ Սահմանի ամրությունը թիկունքից է գալիս, համեստաբար նշում է զինվորներից մեկը։

«Հակառակորդը փորձել է մխրճվել մեր խորքը, բայց մեր տղերքի վճռորոշ գործողություններով հետ են շպրտել, թողնելով զրահատեխնիկա և անձնակազմի մեծ քանակի կորուստ»,- ասում է սահմանի պաշտպաններից մեկը։

Թիկունքից ստացող խոսքերից հայրենիքի պաշտպաններն ավելի են ոգեշնչվում՝ հետ գնալու տեղ չունեն, կայուն են իրենց դիրքերում։

«Տրամադրությունը մարտական է։ Ոչ մեկս չի պատրաստվում զոհվել, պատրաստվում ենք հակառակորդին ոչնչացնենք»։