Եվրամիությունը Վրաստանը բացառել է անվտանգ երկրների ցուցակից, հաղորդում է Rustavi 2-ը:

Պատճառը համաճարակաբանական վիճակի վատթարացումն է, Վրաստանի հետ միասին ցուցակից բացառվել են Կանադան եւ Թունիսը: Ընդ որում,ցուցակում ծրագրվում է ներառել Սինգապուրը:

Այդպիսով, անվտանգ երկրների ցուցակում կլինեն 9 երկիր՝ Ավստրալիա, Չինաստան, Նոր Զելանդիա, Ռուանդա, Սինգապուրը, Թաիլանդը, Ուրուգվայը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան:

Վերջնական որոշումը ԵՄ 27 անդամ երկրներ կկայացնեն հոկտեմբերի 23-ին:

Մարտին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով եվրոպական երկրները փակել էին իրենց սահմանները: ԵՄ-ում հուլիսի 1-ից մասնակիորեն բացվել են սահմանները:

Ցուցակը կվերանայվի՝ կապված հանգամանքներից, այն թարմացվում է յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ: