«Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը միայն մի լուծում ունի` Արցախի անկախության միջազգային ճանաչումը»: Այս մասին Twitter-ում գրել է ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասը:

«Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը միայն մի լուծում ունի. Արցախի անկախության միջազգային ճանաչումը` այնպես, ինչպես Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի, Կոսովոյի միջազգային ճանաչումը»,- նշել է նա: