Լիբանանի նախագահ Միշել Աունը սունիթական «Ալ-Մուստաքբալ» շարժման առաջնորդ Սաադ Հարիրիին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Աունը Բաաբդա պալատում ընդունել է Սաադ Հարիրիին եւ հանձնարարել նոր կառավարություն ձեւավորել»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ սունիթական քաղաքական գործիչը ստացել է պատգամավորների մեծամասնության աջակցությունը: Նրա թեկնածությանը հավանություն է տվել խորհրդարանի 128 անդամներից 65-ը:

53 պատգամավոր ձեռնպահ է մնացել, 10-ը չի մասնակցել:

50-ամյա Հարիրին ղեկավարել է կոլացիոն կառավարությունները 2009-2011 թվականներին եւ 2016-2019 թվականներին, նա հրաժարական է տվել անցած տարի հոկտեմբերին իշխող շրջանակներում կոռուպցիայի դեմ բողոքի զանգվածային շարժման ֆոնին: Խոսնակ Նաբիհ Բերին առաջարկել է կրկին առաջադրել Հարիրիի թեկնածությունը այն բանից հետ, երբ սեպտեմբերի 26-ին Մուստաֆա Ադիբը հրաժարվել է կառավարություն ձեւավորել եւ հրաժարական է ներկայացրել: