ԱՀԿ-ն նախկինի պես մտահոգված է ԼՂ-ում մարտական գործողությունների էսկալացիայով:

«Սեպտեմբերի վերջից բռնության հետեւանքով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են տեղահանվել, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել եւ զոհվել:

Մարտական գործողություններն արդեն նպաստում են կորոնավիրուսի փոխանցման կտրուկ արագացմանը: Շարունակվող բռնությունն ու բնակչության հետագա տեղահանումը խորացնում են առողջապահության ոլորտում իրավիճակի անկայունությունը:

Հակամարտությունն էլ ավելի է ծանրաբեռնում առողջապահական համակարգը: Դա տեղի է ունենում COVID-19-ի դեպքերի աճի պայմաններում:

ԱՀԿ-ն հակամարտող կողմերին վճռականորեն կոչ է անում պաշտպանել քաղաքացիական անձանց եւ բուժհաստատությունները, օգնություն ցուցաբերել վիրավորներին եւ հիվանդներին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Կորոնավիրուսի տարածման համատեքստում հատկապես կարեւոր է, որպեսզի բոլոր բուժաշխատողները պաշտպանված լինեն բռնությունից:

Մարտական գործողությունների անհապաղ դադարեցումը կարեւոր է բժշկական սպասարկմանը հասանելիությունը պահպանելու համար»,-ասվում է ԱՀԿ Եվրոպայի գծով տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի հայտարարության մեջ: