Սխալ քաղաքականությունը կարող է հանգեցնել պատերազմի, ճիշտ քաղաքականությունը' խաղաղության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Նոր Հայաստանից պետք է անցում կատարել Իսկական Հայաստան

Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, կամ ավելի ճիշտ քաղաքականության դրսեւորումների մեկը։ Սխալ քաղաքականությունը կարող է հանգեցնել պատերազմի, ճիշտ քաղաքականությունը' խաղաղության։

Այսօրվա Հայաստանի ամենաթույլ օղակը քաղաքականության իսպառ բացակայությունն է ու դրա պատասխանատուները դիվանագետները չեն, նրանք ընդամենը դրա իրագործողներին են։

Հիմնական լուծումները հիմա այդ հարթության մեջ է պետք որոնել, սակայն դրա մասին խոսելն այսօր արգելված է։

Չհարցնեք, թե ինչ պետք է անել, ես մինչեւ հիմա դեռ չեմ հասկացել, թե որն է այս կառավարության ներքին ու արտաքին քաղաքականության նպատակներն, որ քննարկենք, թե ինչը պետք է փոխել։ Ուղղակի պետք է գոնե մի որեւէ քաղաքական գիծ ձեւավորել ու դրանով շարժվել»։