Մոտ ապագայում խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում քիչ իրատեսական սցենար է. հնարավոր է միայն դիտորդների տեղակայման հարցի քննարկում, եւ դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, կարծում է ՌԳԱ ՀՏՀՄԻ Կովկասի բաժնի գիտաշխատող Վադիմ Մուխանովը:
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում փորձագետը նշել է, որ հարցը շատ բարդ է, քանի որ նախկինում Ադրբեջանը դրական պատասխան չէր տալիս դիտորդների եւ խաղաղապահների մասին հարցին` չնայած այս թեման բարձրացվում է արդեն երկար ժամանակ, սակայն ավելի վաղ հակամարտության կողմերը եւս համաձայնության չէին եկել դիտորդների եւ առավել եւս` խաղաղապահների հարցի շուրջ:

«Ինչպես տեսնում եք, ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլը ձգվում է ավելի քանի 30 տարի: Այս ժամանակահատվածում ոչ դիտորդների, ոչ էլ խաղաղապահների հետ կապված հարցը երբեւէ չի իրագործվել: Համաձայնեք, որ այն աննախադեպ սրման ֆոնին, որը մենք տեսնում ենք հիմա, ասել, որ այժմ կողմերը հանկարծ առաջ են շարժվում այս հարցում, ինձ, այնուամենայնիվ, դեռ քիչ իրատեսական սցենար է թվում»,- ասել է Մուխանովը: