Պետք է արդյոք փոխե՞լ, դե ես չգիտեմ, գուցե ձեւաչափը կարելի է մի քիչ փոխել: Այս մասին «Վալդայ» բանավիճային ակումբում հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք անհրաժե՞շտ է փոխել ՄԽ ձեւաչափը:

«Ես ձեր հարցի պատասխանը չունեմ (արդյո՞ք անհրաժեշտ է փոխել Ղարաբաղում կարգավորման խմբի ձեւաչափը), ցավոք: Մի շարք օբյեկտիվ պատճառներով, ոչ այն պատճառով, որ ուզում եմ ընդգծել Ռուսաստանի դերը, բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանն այստեղ կողքն է, նրանք մեր հարեւաններն են, մենք հատուկ հարաբերություններ ունենք այս երկրների, այս ժողովուրդների հետ: Ազդեցությունը շատ հզոր է: Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է զգում Ղարաբաղում կարգավորման համար, բայց նա աջակցության կարիք ունի, այդ թվում` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, եւ ՄԽ այլ մասնակիցների կողմից, նրանք 10-12-ն են, եւ, ի դեպ, Թուրքիան նույնպես:

Պետք է արդյոք փոխե՞լ, դե ես չգիտեմ, գուցե ձեւաչափը կարելի է մի քիչ փոխել: Մենք պետք է գտնենք կառուցողական, ընդունելի փոխզիջումներ երկու կողմերի համար:

Կրկնում եմ՝ մենք երկար տարիներ փնտրել ենք այդ փոխզիջումները, առաջարկել ենք: Հավատացեք ինձ, շատ համառորեն, մանրամասն, կիլոմետրերով, անկեղծ ասած: Տարբեր միջանցքներ ենք այնտեղ կառուցել, տարածքներ փոխանակել, ինչ ասես մեզ չեն առաջարկել: Ցավոք, մենք չկարողացանք լուծում գտնել, եւ այս ամենը հանգեցրեց այսօրվա ողբերգությանը: Հուսով եմ, որ ամեն ինչ կավարտվի, այդ մարտերը: Համաձայն եմ, որ առաջին բանը, որ պետք է անել, կրակի դադարեցումն է: Մենք պայմանավորվել ենք այդ մասին Մոսկվայում: Բայց, ցավոք, իրավիճակը պահել չհաջողվեց: Հետագայում եւս դրան ենք ձգտելու»,- նշել է նա: