Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, սակայն այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ են նախադրյալներ:

«Պաշտոնական հրավեր չի եղել: Բայց ես այսպես եմ հասկանում, որ և՛ Ալիևը, և՛ ես հաստատել ենք մեր պատրաստակամությունը հանդիպել և փորձել հասնել այս իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Իհարկե, ես պատրաստ եմ, բայց պետք է, որպեսզի այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ նախադրյալներ լինեն»,-նշել է նա Ինտերֆաքսին տված հարցազրույցում՝ հավելելով, որ այդ հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում:

Հարցին՝ ինչ պայմաններում եւ Երեւանի տեսանկյունից ինչ են նշանակում բովանդակային բանակցություններ՝ Փաշինյանն ասել է. «Դա նշանակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում»: Պատասխանի պարզաբանմանը՝ դա Լեռնային Ղարաբաղի անկախությո՞ւնն է, թե՞ Հայաստանին միավորումը՝ վարչապետը հայտարարել է. «Դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է և իրավունքի պաշտպանությունը»: