Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին «Թվիթերում» հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում Մնացականյանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հանդիպումը տեղի է ունենալու Երեւանի ժամանակով 18։30-ին։ Մինչ այդ Պոմպեոն հանդիպում է ունենալու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ։