Ավստրալիայի ոստիկանությունը 44 մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են մանկական պոռնոգրաֆիայի պահման եւ արտադրության մեջ:

Ավստրալիայի Դաշնային ոստիկանությունը (AFP) հայտնել է, որ հետաքննության ընթացքում 16 երեխա է փրկվել: Ձերբակալությունները հաջորդել են համացանցում հրապարակված լուսանկարների եւ տեսանյութերի մեկամյա հետաքննությանը:

Ոստիկանությունն ընդհանուր 350 մեղադրանք է առաջադրել, որոնք կապված են երեխաների շահագործման նյութեր պահման կամ արտադրության հետ:

Այս նյութերով կիսվելու համար կասկածյալներն ամպային պահման հարթակն են օգտագործել:

Կոմիսար Ռիս Քերշոուն ասել է, որ նման դեպքերում զոհերի նույնականացումը եւ փրկությունը «մրցավազք է ժամանակի հետ»: