WhatsApp հանրահայտ մեսենջերում շուտով նոր գործառույթ կհայտնվի՝ կապված օգտատիրոջ տվյալների գաղտնիության հետ։ Խոսքը դեմքերի ճանաչման մասին է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով WABetaInfo ինսայդերական պորտալը։

Այսպես՝ Android օպերացիոն համակարգով սարքերի համար նախատեսված հավելվածների բետա տարբերակներից մեկի կոդում հիշատակվում է մուտք գործելիս դեմքի սքանավորման միջոցով վավերացում։ Նման գործառույթը նախկինում հասանելի էր միայն iOS-ով աշխատող եւ Face ID հաղորդիչներով սարքերի տերերին։

Չի հաղորդվում, թե այս գործառույթը երբ կհասնի շարքային օգտատերերին։ Ինսայդերները շեշտում են, որ նման կենսաչափական արգելափակումը Android-սմարթֆոնների մեծ մասի դեպքում չի ապահովի տեղեկությունների պաշտպանություն iPhone-ի՝ Face Unlock-ի մակարդակով, որը հիմնված է ճակատային տեսախցիկի վրա, կարելի է խաբել նման մարդու լուսանկարով կամ դեմքով։