Քանի դեռ հակամարտությունը շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ Հայաստան չի տեղափոխվել, ՀԱՊԿ-ի ներգրավվածության մասին խոսելը կոռեկտ չէ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այն (կոնֆլիկտը - խմբ.) տարածք չի տեղափոխվել, Հայաստանից ոչ մի խնդրանք չի եղել, ոչ էլ պաշտոնական հայց է եղել: ՀԱՊԿ-ն օգնում է իր անդամ երկրներին որոշակի իրավիճակներում, երբ հստակ ագրեսիա կա: Դեռ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը հենց հայերի կողմից իրենց տարածքի մաս չի ճանաչվել եւ, հավանաբար, չի կարող ճանաչվել, ՀԱՊԿ պաշտպանական ներուժի օգտագործման մասին խոսելը կոռեկտ չէ»,- լրագրողներին ասել է Պանկինը: