Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող սրման համատեքստում: «Ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների զինյալների` տարածաշրջան տեղափոխման անընդունելիությունը եւ այնտեղից նրանց անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ: