Իրաքում ԱՄՆ դեսպան Մեթյու Թյուլերը կենտրոնկան դեր է ունեցել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գարծում, ասել է Իրանի ԱԳՆ-ն` նրան եւ ամերիկացի մի շարք ներկայացուցիչներին ավելացնելո պատժամիջոցների ցուցակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրաքում ԱՄՆ դեսպան Մեթյու Թյուլերը կենտորնական դեր է ունեցել Իրաքում ահաբեկչությունների համակարգման, ավելին` գեներալ Սոլեյմանիի հանցավոր սպանության, մեր մարդկանց դեմ պատժամիջոցների գործում»,- Twitter-ում գրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

Նա նաեւ ԱՄՆ դեսպանին, նրա տեղակալին, ինչպես նաեւ Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսին Իրանի պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ գերատեսչության հայտարարությունը տեղադրել է պատժամիջոցների ցուցակում` «Իրանի եւ Իրանի ժողովրդի շահերի դեմ ահաբեկչական գործողությունների կազմակերպման, ֆինանսավորման եւ իրականացման, ծայրահեղական եւ ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում` «Իսլամական պետությանն» աջակցելու համար:

Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով` «հակաիրանական քայլերն անպատասխան չեն մնա»: