Միջերկրական ծովում հակամարտող Հունաստանն ու Թուքիան հրաժարվել են ազգային զորավարժություններից, որոնք երկու երկրները մտադիր էին անցկացնել հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների տեսահամաժողովի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր հանդիպման ժամանակ Հունաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ հրաժարվում են իրենց զորավարժություններից, որոնք պետք է անցկացվեին հաջորդ շաբաթ: Դա մեկ քայլ առաջ է դեպի ճիշտ ուղին, եւ դա թույլ կտա նվազեցնել Արեւելյան Միջերկրական ծովում միջադեպերի ու ռազմական պատահականությունների ռիսկը»,-ասել է նա: