ՆԱՏՕ-ն մտահոգված է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների փորձարկման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների տեսահամաժողովի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ:

«ՆԱՏՕ-ն մտահոգված է Ս-400-երի ձեռքբերման շուրջ իրավիճակի կապակցությամբ»,-ասել է նա՝ ի պատասխան Թուրքիայի կողմից այդ համակարգերի փորձարկման մասին հարցին: