ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեմբերգը խուսափել է պատասխանել հարցին՝ թույլատրելի՞ է արդյոք միության անդամ երկրի՝ Թուրքիայի համար Սիրիայից ահաբեկիչ իսլամիստներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, ինչպես հայտարարել է, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այդ հարցն ուղղվել էր Ստոլտենբերգին ուրբաթ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների տեսակոնֆերանցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այդ հարցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Մենք խորապես մտահոգված ենք Ղարաբաղում հակամարտությամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերի փաստով: Քաղաքացիական բնակչության ուղղությամբ չնպատակադրված հարվածները լիովին անթույլատրելի են եւ խախտում են միջազգային նորմերը: Մենք բոլոր կողմերին հստակ ուղերձ ենք հղում. ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն»:

Նա նաեւ հավելել է, որ «ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ եւ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը քաղաքական կարգավորման հասնելու ուղղությամբ»: