Ստեփանակերտի հրթիռակոծության հետեւանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել շենքեր, վնասվել՝ թաղամասը սնուցող գազատարը։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հրթիռակոծության հետեւանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաեւ թաղամասը սնուցող գազատարը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Մարդկային կորուստներ՝ չկան»,- հայտնում է պետական ծառայությունը։