Շփման գծում կրակի ինտենսիվությունը նվազել է: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա պարզաբանեց, որ կողմերը կորուստներ են կրում, այդ պատճառով կրակի խտությունը եւս չի կարող նույնը լինել, ինչ պատերազմի առաջին օրերին:

«Անկասկած, պարբերաբար խտությունը մեծանում է»,-հավելեց Հովհաննիսյանը: