Վաղվանից առաջնագծից տեղեկություն կտրամադրվի քարտեզների կիրառմամբ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այնուամենայնիվ, դա հնարավորություն չի տա ամբողջությամբ ներկայացնել իրավիճակը, քանի որ տվյալ պահին օջախային մարտեր են ընթանում: Ինչ վերաբերում է քարտեզներին, որոնք հրապարակում են ուկրաինացի բլոգերները, ապա դրանց մասին հայտնի է, սակայն դրանք չեն արտացոլում իրադրությունը»,-նշեց նա: