Կրեմլում դեռեւս չգիտեն, ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Ղարաբաղի հարցում առաջընթացի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Մենք դեռեւս չգիտենք»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ համաձայն են արդյոք Կրեմլում այդ գնահատականի հետ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ձեռք է բերվել «շատ լավ առաջընթաց» Ղարաբաղի հարցում:

Հիշեցնենք, որ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի դադարեցնի պատերազմը եւ Լեռնային Ղարաբաղի հարցն ուղղի խաղաղ ճանապարհով լուծմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլում ցավով փաստում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս չեն պահպանում Ղարաբաղի հարցով մոսկովյան պայմանավորվածությունները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ օրական մի քանի անգամ հեռախոսազրույց է անցկացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: