Ուրբաթ Վաշինգտոնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովն ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենի հետ քննարկել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:

«Բայրամովը տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնական ներկայացուցչին տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ: