Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը պայքարելու է կորոնավիրուսի դեմ առնվազն մինչեւ 2021 թվականի կեսերը, հայտնում է BBC-ն:

Էմանուել Մակրոնը Փարիզի շրջանի հիվանդանոցներից մեկի այցելության ժամանակ հայտնել է, որ, գիտնականների կարծիքով, կորոնավիրուսը լավագույն դեպքում կգրանցվի երկրում մինչեւ հաջորդ ամառ:

Ընդ որում, ըստ նրա, դեռ վաղ է խոսել Ֆրանսիայում նոր ամբողջական կամ մասնակի կորոնավիրուսի հավանականության մասին:

Ներկայումս երկրում վեց շաբաթ ժամկետով պարետային ժամ է մտցվել: Այն տարածվում է Ֆրանսիայի 46 միլիոն բնակչի վրա:

Էմանուել Մակրոնի խոսքով` պարետային ժամը կարող է մեղմվել, երբ կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը հասնի 3000-5000-ի, ինչպես դա եղավ օգոստոսի վերջին:

Ընդ որում, Փարիզի մի շարք հիվանդանոցների ղեկավար Մարտին Հիրշը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքը կարող է առաջինից ավելի վատը լինել:

Ըստ նրա` կորոնավիրուսով հիվանդները ներկայումս զբաղեցնում են հիվանդանոցային մահճակալների գրեթե կեսը ամբողջ հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը: Ուրբաթ երկրում գրանցվել է վարակման 40 000 նոր դեպք, մահացել է 298 հիվանդ: