Երկրում նախագահական ընտրություններում հաղթած Բոլիվիայի էկոնոմիկայի նախկին նախարար Լուիս Արսեն որպես պետության ղեկավար երդում կտա կիրակի` նոյեմբերի 8-ին: Այս մասին Twitter-ում հայտնել է երկրի խորհրդարանի վերին պալատը, փոխանցում է «Գազետա»-ն:

«Խորհրդարանի նախագահ Եվա Կոպան հայտարարել է, որ Բազմազգ օրենսդրական ժողովի եզրափակիչ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, իսկ նոյեմբերի 8-ին տեղի կունենա ընտրված նախագահ Լուիս Արսեի երդմնակալության արարողությունը»,- նշվում է խորհրդարանի հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 18-ին Բոլիվիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: Լուիս Արսեի օգտին, ով հանրապետության նախկին նախագահ Էվո Մորալեսի մարտակիցն է, քվեարկել է ընտրողների 55.1 տոկոսը: