Ֆլորիդայից թռած ԱՄՆ ռազմածովային ուժերի վարժական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ալաբամայի բնակելի թաղամասում` Պարսից ծոցի ափի մոտակայքում, զոհվել է ինքնաթիռում գտնվող երկու մարդ, փոխանցում է Associated Press-ը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարի մամուլի խոսնակ Զաք Հարելը հայտնել է, որ T-6B Texan II ինքնաթիռում գտնվող երկու անձինք մահացել են, սակայն նրանց անունները չի հայտնել: Ավիավթարի արդյունքում այլ զոհերի մասին չի հաղորդվում:

Ալաբամայի Ֆոլի քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Ջոյ Դարբին հայտնել է, որ հրշեջները ժամանել են տան մոտ հրդեհի մասին կանչով: Հրդեհվել է նաեւ մի քանի ավտոմեքենա: Նրանց հաջողվել է արագ կանգնեցնել կրակը:

Միջադեպը տեղի է ունեցել Մոբիլ քաղաքի հարավ-արեւելքում` Ֆոլիի մոտակայքում: