Լեհաստանի առաջնորդ Անջեյ Դուդան վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Հաղորդագրությունն այս մասին շաբաթ օրն իր թվիթերյան էջին տեղադրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բլաժեյ Սպիխալսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ Նախագահ Անջեյ Դուդան կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել: Արդյունքը դրական է: Նախագահն իրեն լավ է զգում: Մենք անընդհատ կապի մեջ ենք համապատասխան բժշկական ծառայությունների հետ»,- գրել է նա: