Նախնական վերլուծությամբ մոտ 10 500 մասնավոր սեփականություն է վնասվել (բնակարան, տուն, խանութ) կամ ամբողջությամբ ոչնչացվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Նաեւ հանրային ու արտադրական օբյեկտներ, եւ 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես, մեքենա»,-ասաց Բեգլարյանը: