Ստամբուլի քաղաքապետ Իքրեմ Իմամօղլուն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին շաբաթ հայտարարել է մեգապոլիսի վարչակազմի մամուլի քարտուղար Մուրաթ Օնգունը:

«Ստամբուլի քաղաքապետ Իքրեմ Իմամօղլուի հանձնած COVID-19-ի ախտորոշման թեստի արդյունքը դրական է: Նրա առողջական վիճակը բավարար է, նա բուժում է սկսել հիվանդանոցում»,- գրել է Օնգյունը Twitter-ի իր էջին:

Նախօրեին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերի 40 տոկոսը Ստամբուլին է բաժին ընկնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայում կորոնավիրուսն առաջին անգամ գրանցվել էր մարտի 10-ին Եվրոպայից վերադարձած տեղի բնակչի մոտ: Երկրում մինչ օրս վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 357 հազարը, մահացել է ընդհանուր 9 658 մարդ, առողջացել է 311 520 հիվանդ: