ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ առավոտյան Ֆլորիդայում վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում՝ նախքան Հյուսիսային Կարոլինայում, Օհայոյում եւ Վիսկոնսինում երեք հանրահավաքների գնալը, հաղորդում է CBS-ը:

Նախագահական ընտրություններից 10 օր առաջ Դոնալդ Թրամփն իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է իր կողմնակիցների վրա այն նահանգներում, որտեղ ամենակրիտիկական իրավիճակն է դիտարկվում:

Քվեարկությունից հետո Թրամփը լրագրողներին ասել է, որ քվեարկել է «Թրամփ անունով տղայի համար»:

Ավելի վաղ Փենսակոլայում հանրահավաքի ժամանակ ԱՄՆ նախագահը կոչ էր արել իր կողմնակիցներին օգտվել նահանգի վաղաժամ քվեարկության համակարգից: