Ֆրանսիան արտաքսել է բոսնիական ընտանիքին, որը սափրել է երիտասարդ սերբի հետ ամուսնանալ պատրաստվող իրենց դեռահաս դստեր մազերը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳՆ-ին:

Նախարարությունը նշել է, որ շաբաթ առավոտյան աղջկա ընտանիքի հինգ անդամները, ովքեր ապրում էին Բեզանսոն քաղաքում, շաբաթ առավոտյան արտաքսվել են Սարաեւո:

«Պետության տարածքից այս վտարումն ընտանեկան անընդունելի վարքագծի, հատկապես դեռահաս աղջկան ծեծելու եւ նրա մազերը սափրելու հետեւանք է, քանի որ նա սիրահարվել էր այլ հավատքի դավանող սերբ երիտասարդի»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Գերատեսչությունից նաեւ հայտնել են, որ սոցիալական ծառայությունները հոգ կտանեն աղջկա մասին, իսկ նա անչափահաս դառնալուն պես Ֆրանսիայում ապրելու իրավունք կստանա:

Օգոստոսին ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել էին Բեզանսոնից 17-ամյա մահմեդական բոսնիացի կնոջ մասին, ով ծեծի էր ենթարկվել եւ բռնի սափրվել իր իսկ ընտանիքի կողմից, քանի որ ցանկանում էր ամուսնանալ 20-ամյա սերբ քրիստոնյայի հետ:

Հիշեցնենք, որ 1990-ականներին Բոսնիայի եւ Սերբիայի միջեւ պատերազմ էր սկսվել, որի հետեւանքով զոհվել էին հազարավոր խաղաղ բնակիչներ: