Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը տարածաշրջանում քաղաքաշինության զարգացման հարցով խորհրդակցության ժամանակ ձեռնարկատերերին կոչ է արել հրաժարվել սրճարանների եւ ռեստորանների օտար անուններից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե սրճարան, ապա անպայման «Սան Ֆրանցիսկո»,«Լոս Անջելես»,« Հավանա»: Լատիներենից բացի այլ տառեր չկա՞ն: Երբ ամբողջ չարիքն այնտեղից է գալիս: Եվ մենք նրանց դիրքավորում ենք: Թող անվանումները համապատասխանեն այն վայրին, որտեղ մենք ապրում ենք: Թող լինեն «Դերբենտյան լույսեր», «Դաղստանյան լուսաբաց»: Այնպիսի տպավորություն է, որ Չիկագոյի հետնախորշերում ես: Գովազդն էլ չի համապատասխանում բարոյական արժեքներին»,- ասել է տարածաշրջանի ղեկավարի պաշտոնակատարը:

Սերգեյ Մելիքովը քննադատության է ենթարկել նաեւ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի ճարտարապետական տեսքը, այդ թվում՝ գովազդային վահանակներն ու առեւտրի օբյեկտների ցուցանակները: