ԱՄՆ-ը պետք է է պատժամիջոցներ սահմանի ընդդեմ Ադրբեջանի: Այդ մասին թվիթերում գրել է կոնգրեսական Ֆրենք Փալոնեն:

«Զրուցել եմ Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հետ, որը ներկայացրել է Արցախում հակամարտության մանրամասն գնահատականը: ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի կարեւոր քայլեր, ինչպես պատժամիջոցների սահմանումը, որպեսզի ստիպի Ադրբեջանին պահպանել հրադադարը եւ դադարել օգտագործել օտարերկրացի ահաբեկիչներին»,-նշել է նա: