Վենեսուելայի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները (Sebin) շաբաթ երեկոյան սկսել են իսպանացի դիվանագետների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների տան խուղարկումն այն հաղորդագրությունների ֆոնին, որ վենեսուելացի ընդդիմադիր Լեոպոլդո Լոպեսը լքել է Իսպանիայի դեսպանատունը Կարակասում, որտեղ գտնվել է շուրջ 1.5 տարի, հաղորդում է Efe-ը՝ վկայակոչելով ականատեսներին:

Ավելի վաղ այն մասին, որ Լոպեսն այլեւս չի գտնվում դեսպանատանը, գրել էին միջազգային ԶԼՄ-ները: Ի սկզբանե հաղորդվել էր, որ Լոպեսն ուղեւորվել էր Կոլումբիա, սակայն ավելի ուշ ընդդիմադրի հայրը հայտնել էր Ֆրանս Պրեսս գործակալությանը, որ ուրբաթ նրա որդին հատել էր Կոլումբիայի սահմանն ու այժմ գտնվում է Իսպանիայում: Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որն ինքնահռչակվել էր որպես պետության ժամանակավոր ղեկավար, հաստատել է, որ Լոպեսը հեռացել է երկրից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Լեոպոլդո Լոպեսը դատապարտվել էր շուրջ 14 տարվա ազատազրկման, երբ ճանաչվել էր 2014 թվականի զանգվածային բողոքի ցույցերի պատասխանատու, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 40 մարդ: 2017 թվականից ի վեր նա գտնվում է տնային կալանքում: Ապրիլին Լոպեսն ազատվել էր Գուայդոյի կողմնակիցների ջանքերով: Լոպեսն ու Գուայդոն փորձել են ներքաշել բանակին կառավարության օրինական ներկայացուցիչ Նիկոլաս Մադուրոյի դեմ:

Մայիսի 2-ին Կարակասի բանակը չեղարկել էր Լոպեսի տնային կալանքն ու ներկայացրել նրան ձերբակալելու հրաման: Ընդդիմադիրը գտնվում էր Կարակասում Իսպանիայի դեսպանի նստավայրում: Նա չէր դիմել քաղաքական ապաստան ստանալու համար. Իսպանիայի օրենսդրության համաձայն՝ դա հնարավոր է անել միայն գտնվելով Իսպանիայի տարածքում: Իսպանիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մադրիդը թույլ չի տվել, որ Լոպեսը զբաղվի քաղաքական գործունեությամբ դեսպանատանը գտնվելու ժամանակ: Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ կդիմեն Իսպանիային ընդդիմադրին արտահանձնելու համար:

2019 թվականի հունվարի 21-ին Վենեսուելայում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր ընդդեմ նախագահ Մադուրոյի վերջինիս երդմնակալությունից կարճ ժամանակ անց: Ընդդիմության կողմից վերահսկվող ազգային ասամբլեայի ղեկավարը՝ Գուայդոն ապօրինի ինքնահռչակվել է որպես պետության ժամանակավոր ղեկավար: ԱՄՆ գլխավորությամբ Արեւմուտքի մի շարք երկրներ հայտարարել են Գուայդոյին ճանաչելու մասին: Իր հերթին Մադուրոն անվանել է խորհրդարանի ղեկավարին ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրների սատարել են Մադուրոյին՝ որպես լեգիտիմ նախագահի: